Աղբիւր՝ www.yerkir.am
Աւստրալիայի Հայ դատի յանձնախումբը կոչ է արել Աւստրալիայի կառավարութեանը` աջակցութիւն ցուցաբերել Արցախին:
Կանբերայում Դաշնային խորհրդարանի արտաքին գործերի եւ աջակցութեան համատեղ յանձնաժողովի բացման ժամանակ Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Հայկ Կայսերեանը, հանդէս գալով աւստրալահայերի անունից, յորդորել է կառավարութեանը` մարդասիրական օգնութեան սահմանները տարածել դէպի Արցախի Հանրապետութիւն: Նա կոչ է արել առաւել հաւասարակշիռ մօտեցում ցուցաբերել Արցախին, նաեւ վերանայել Հայոց ցեղասպանութեան նկատմամբ դիրքորոշումը:
Ի դէպ, առաջին անգամ է, որ Աւստրալիայի Հայ դատի յանձնախումբը դիմում է Աւստրալիայի կառավարութեանը` Արցախին օգնութիւն ցուցաբերելու խնդրանքով:
Դաշնային խորհրդարանի յանձնաժողովը եւ դրա ենթայանձնաժողովները արտաքին հարցերի մասին տուեալներ եւ խորհրդատուութիւն են տրամադրում Աւստրալիայի Սենատին, Ներկայացուցիչների պալատին եւ նախարարներին: