Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Արցախի ՊԲ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է.
«Հոկտեմբերի 4-ին ՊԲ «Տիգրանակերտ» զօրավարժարանում խաղարկւեց մարտական հրաձգութեամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զօրավարժութիւն:
Այն առանձնայատուկ էր ժամանակակից մարտավարատեխնիկական հնարաւորութիւններով օժտւած մի շարք զինատեսակների ներգրաւուածութեամբ:
Այդ օրն առաջին անգամ, մարտականին առաւելագոյնս մօտեցւած պայմաններում կիրառւեցին նաեւ նաւարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հայրենական արտադրութեան հարւածային անօդաչու թռչող սարքեր:
Յատկանշականն այն է, որ նշւած անօդաչու թռչող սարքերը նախագծւել ու թողարկւում են Արցախի Հանրապետութիւնում եւ ունեն առաջադրւած մարտական խնդիրը լիարժէք կատարելու բոլոր անհրաժեշտ չափորոշիչները:
Յաւելենք նաեւ, որ նախքան դրանց գաղտնազերծելն ու մարտավարական զօրախաղերում կիրառելը, նշւած ԱԹՍ-ներն անցել են համապատասխան փորձաշրջան եւ լիովին ապացուցել իրենց արդիւնաւետութիւնը»: