Աղբիւր՝ www.mindiaspora.am
Սիրելի՛ մայրեր, քոյրեր եւ թռւռուն աղջնակնե՛ր,
Ջերմօրէն շնորհաւորում եմ Ձեզ գարնանային այս հրաշալի տօնի՝ Մարտի 8-ի առթիւ, մաղթում եմ առողջութիւն, խաղաղութիւն ձեզ եւ ձեր ընտանիքներին աշխարհի բոլոր անկիւններում:
Հայ կինն իր անսպառ բարութեամբ, ընտանիքին եւ զաւակներին անձնուրաց նւիրումով մշտապէս զարմացրել եւ գեղեցիկ օրինակ է եղել:
Հայ կինը, հայ մայրն է հայ գենը յաւերժ պահողը, այն յաւիտենականութեանը փոխանցողը:
Պատմութեան դառնաղի ոլորաններում, Ցեղասպանութեան ճիրաններում անգամ հայ մայրերն իրենց զաւակներին մեսրոպեան այբուբենը Դեր-Զորի աւազների վրայ էին գրել սովորեցնում: Նրանց ջանքերի շնորհիւ էր նաեւ, որ հայութիւնը փիւնիկի նման վեր յառնեց, թէ՛ օտար ափերում եւ թէ Հայաստանում ստեղծեց հայկական օջախ՝ Հայրենիք եւ մասնակցեց ազատ ու անկախ Հայրենիքի կերտմանը:
Սփիւռքում բնակւող հայ կնոջ ուսերին ծանրացած է կրկնակի պարտականութիւն: Նա կեցութեան դժւարին խնդիրների լուծման ճանապարհին եւ դրան զուգահեռ կրում է իր զաւակներին մեսրոպեան սուրբ այբուբենով եւ կոմիտասեան սքանչելի մեղեդիներով հայ պահելու սրբազան առաքելութեան խաչը:
Մեծ Եղեռնը վերապրած հայ մայրերի զաւակնե՛ր եւ թոռնուհինե՛ր,
Արցախեան պատերազմին զինւորներ տւած սիրելի՛ հայ մայրեր,
Հայ ազգի պայծառ ապագային հաւատացող սիրելի՛ հայ աղջնակներ,
Առողջութիւն եւ բարեկեցութիւն եմ մաղթում ձեզ եւ ձեր ընտանիքներին, եղէ՛ք միայն երջանիկ: Թող ձեր ներկայութեամբ ու ջերմութեամբ, սիրով եւ բարութեամբ լցւի շրջապատը: Ձեր բարութեամբ եւ համբերութեամբ պաշտպանէք ոչ միայն ձեր ընտանիքը, այլեւ հայկական իրականութիւնը: