Աղբիւր՝ www.alikonline.ir
Այսօր օգոստոսի 9-ին կայացաւ է ՀՀ կառավարութեան հերթական նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Օրակարգում ընդգրկւած էր 31 հարց, որից 3-ը՝ գաղտնի:
Նիստին քննարկւել է Սարհատ Պետրոսեանի անշարժ գոյքի կադաստրի կոմիտէի ղեկավար նշանակելու մասին:
Կառավարութեան որոշմամբ Սարհատ Պետրոսեանը նշանակւել է Անշարժ գոյքի կադաստրի կոմիտէի ղեկավար: Վարչապետ Նիկոլ Փաշինեանը շնորհաւորել է Սարհատ Պետրոսեանին եւ մաղթել յաջողութիւններ:
Յիշեցնենք, որ Կադաստրի պետական կոմիտէի նախագահի պաշտօնը մինչ այս զբաղեցնում էր Մարտին Սարգսեանը:
Նշենք, որ Սարհատ Պետրոսեանը իրանահայ դաշնակցական Վազրիկ Պետրոսեանի եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան նախկին տնօրէն Ռուբինա Ղազարեանի տղան է եւ Վազգէն Մանուկեանի փեսան։