Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Յուլիսի 17-ին, ժամը 18-ին Երեւանի Հանրապետութեան հրապարակին հարող հատւածում, Արամի եւ Նալբանդեան փողոցների խաչմերուկում կայանալու է Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադիր, Վանի ինքնապաշտպանութեան ղեկավար, քաղաքական ու ռազմական գործիչ Արամ Մանուկեանի յուշարձանի բացումը:
Պետական-պաշտօնական արարողութեանը հետեւելու է մշակութային ծրագիր: