Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Սումգայիթեան ցեղասպանութիւնը դատապարտող եւ Արցախի ինքնորոշման իրաւունքը պաշտպանող ելոյթով Եւրախորհրդարանում օրերս հանդես է եկել Աւստրիան ներկայացնող պատգամավոր Էւալդ Շտադլերը:

Ազատագրական շարժում բնորոշելով Արցախի համար պայքարը` աւստրիացի պատգամաւորն իր ելոյթում նշել է, որ Լեռնային Ղարաբաղը պատմականօրէն ու բնակչութեամբ հայկական տարածք է, եւ որ հասկանալով՝ կեանքը վտանգւած է Ադրբեջանական իշխանութեան ներքոյ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1991 թւականի դեկտեմբերի 10-ի հանրաքւէին ամբողջովին իր ձայնը տւեց յանուն անկախութեան՝ միջազգային դիտորդների ներկայութեամբ։

Էւալդ Շտադլերի գնահատմամբ, Արցախը Հարաւային Կովկասում ուժերի հաւասարակշռութիւնն ապահովող գործօն է եւ կարեւոր դեր է խաղում տարածաշրջանի կայունութեան ապահովման հարցում։

«Եւրամիութիւնը սատար կանգնեց Լեռնային Ղարաբաղի ազատագրման շարժմանը՝ նրա սկզբնական փուլերում։ Ներկայումս համագործակցելով Արցախի հանրապետութեան հետ՝ Եւրամիությունը հաւատարիմ կը մնայ ազատութեան եւ ժողովրդավարութեան սկզբունքներին»,- ասել է Էւալդ Շտադլերը։