Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «եղբայր» Ադրբեջանին դարձեալ յայտնել է իրենց աջակցութիւնը՝ նշելով, որ այդ երկիրը կլինի Ադրբեջանում ամենամեծ ներդրումներ անողը:
Ըստ Dailysabah-ի՝ Էրդողանն իր խօսքում անդրադարձել է նաեւ Արցախեան հիմնահարցին՝ հերթական անգամ կրկնելով իր դիրքորոշումն այդ հարցում: «Լեռնային Ղարաբաղի հարցը դեռ ամենասկզբից դիտարկել ենք որպէս մերը»,- ասել է նա՝ նշելով, որ այդ խնդիրն իրենք դիտարկում են որպէս «սեփական հարց»: