Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Մարտի 2-ին Գարեգին 2-րդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորագիր է յղել Արմէն Սարգսեանին` Հայաստանի Հանրապետութեան չորրորդ նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատւական համակարգից:
«Դուք ստանձնում էք նախագահի պաշտօնը ազատ ու անկախ մեր պետութեան նորագոյն պատմութեան այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ մեր երկիրն անցում է կատարում կառավարման նոր համածարգի` լի առաջընթացի նոր յոյսերով ու սպասումներով:
Ուրախ ենք, որ այս ճանապարհին մեր ժողովուրդը նախագահի պաշտօնը վստահում է Ձեզ, ով ունի կառավարման հարուստ փորձառութիւն, լայն ճանաչում ու հեղինակութիւն ինչպէս միջազգային ասպարէզում, այնպէս եւ հայրենաբնակ ու աշխարհասփիւռ մեր ժողովրդի ընդարձակ շրջանակներում»,- մասնաւորապէս ասւած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհաւորական նամակում: