Աղբիւր՝ www.yerkir.am
Այսօր լրացաւ Արցախեան ազգային-ազատագրական շարժման 30-ամեակը: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացաւ բազմահազարանոց միջոցառում` նւիրւած Արցախեան շարժման 30-ամեակին, որի ժամանակ ելոյթ ունեցաւ նաեւ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանը: Միջոցառմանը ներկայ էին Արցախի Հանրապետութեան երկրորդ նախագահ Արկադի Ղուկասեանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, Արցախեան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտօնեաներ, Հայաստանի եւ սփիւռքի ներկայացուցիչներ, հիւրեր արտերկրից:
Միջոցառման մասնակիցները պաստառներով, դրօշներով, կոչերով, Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով շարժւեցին դէպի Վերածննդի հրապարակ, որտեղ էլ կայացաւ Ղարաբաղեան շարժման 30-ամեակին նւիրւած տօնական միջոցառում: