Աղբիւր՝ www.asbarez.com
Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը տեղեկացնու է, թէ Վաշինգթոն կատարած իր առաջին պաշտօնական այցելութեան ընթացքում, Վրաստանի վարչապետ Իրաքլի Կարիպաշվիլին յայտարարել է, թէ Թիֆլիսի նոր իշխանութիւնները որոշել են հաւասարապէս զարգացնել երկրի բոլոր շրջանները, ներառեալ՝ Ջաւախքը:
Նա այս յայտարարութիւնը կատարել է Ատլանտեան խորհրդի կենտրոնում տրւած մամլոյ ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով Ամերիկայի Հայ դատի վարժողական ծրագրի մասնակիցներից Լիլիթ Գասպարեանի մէկ հարցումին:
Վարչապետն աւելացրել է, թէ իր կառավարութիւնը ոչ մէկ խտրականութիւն չի դնելու երկրի տարբեր շրջանների միջեւ:
Մամլոյ ասուլիսի այդ բաժինը դիտելու համար, այցելել http://youtu.be/fCVwpdiLJ3Q կայքէջը:
«Ողջունում ենք վարչապետ Իրաքլի Կարիպաշվիլիի այս հաստատումը՝ յուսալով, որ այս խոստումը նաեւ գործի կը թարգմանւի»,- ասել է Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի գործադիր վարիչ Արամ Յամբարեանը:
Վարչապետ Կարիպաշւիլին իր այցելութեան ընթացքում հանդիպում է ունեցել Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: