Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Արցախի Հանրապետութեան ընթացիկ տարւայ պետական բիւջէով 400 միլիոն դրամ է սահմանւել վերաբնակեցման ծրագրի խթանման համար:
Այս մասին յունւարի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով պետական բիւջէով ստանձնւած սոցիալական պարտաւորութիւններին, ասել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսեանը:
Նախարարի խօսքով` յատկացւած ֆինանսական միջոցները հիմնականում կուղղւեն բնակարանաշինութեանը, որը կիրականացւի ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարութեան կողմից: