Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Փետրւարի 17-ին Բաղդադում ՀՀ ԱԳՆ Էդւարդ Նալբանդեանի հետ հանդիպմանը Իրաքի Հանրապետութեան վարչապետ Նուրի Ալ-Մալեքին նշել է, որ իր երկիրը շահագրգռւած է բոլոր բնագաւառներում ընդլայնել Հայաստանի հետ համագործակցութիւնը և որն էլ կը նպաստի երկկողմ բազմաբովանդակ փոխգործակցութեանը:
ԱԳՆ Նալբանդեանն նշելով, որ հայ և իրաքցի ժողովուրդների յարաբերութիւնները դարերի պատմութիւն ունեն, աւելացրել է, Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ ժողովուրդների և պետութիւնների միջև ձևաւորւած յարաբերութիւնները և դրանց էլ աւելի զարգացումն է ցանկանում:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ իրաւապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական, կրթական, առողջապահութեան, գիւղատնտեսութեան և այլ ոլորտներում փոխգործակցութեան զարգացմանը, նաև երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցութեան վերաբերեալ ձեռնարկւելիք քայլերին։
Նալբանդեանը՝ վարչապետ Ալ-Մալեքիին, Արբիլում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւն հիմնադրելու մտադրութեան և Իրաքի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի արտօնագրի դիւրացման՝ հրաւէրի պահանջը հանելու վերաբերալ ՀՀ կառավարութեան որոշման մասին է տեղեկացրել և յոյս յայտնել, որ դա կակտիւացնի երկկողմ գործարար կապերը։
Նրանք նշել են, որ վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառութիւնը մօտ 80 մլն ԱՄՆ դոլարի աճ է գրանցել։
Կողմերը զրուցել են տարածաշրջանային հարցերի և նաև ԼՂ խնդրի շուրջ: