Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՄՄ   երկրները առանձին-առանձին ազատ առևտրի համաձայնագրեր ունեն Վրաստանի հետ, նման համաձայնագիր ունի նաև Հայաստանը,   նշել   է՝   ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնեանը և աւելացրել, որ  ՄՄ  մտնելուց յետոյ Հայաստանը կը շարունակի ազատ ռեժիմով առևտուրը Վրաստանի հետ:   Հայաստանը առևտրի ռեժիմը  չի փոխի նաև Իրանի հետ,  քանի որ  ՄՄ  ռեժիմը չի տարբերւում  ներկայիս Իրանի հետ գործող ռեժիմից:

Իսկ  ՄՄ  կանոնների համաձայն՝  այդ միութիւնից դուրս գտնւող երկրների նկատմամբ Միութեան անդամ երկրները պէտք է նոյն առևտրային ռեժիմներն ու մաքսատուրքերն ունենան, տեղեկացրել է նա:

 Թուրքիայի պարագային Մելքոնեանը նշել է, որ  ՄՄ  այդ երկրի հետ ունի GSP համակարգ,  որը նշանակում է ցածր մաքսային դրոյքաչափեր ու ոչ սակագնային կարգաւորումներ: Հայաստանը բանակցելու է այդ համակարգը Թուրքիայի նկատմամբ չկիրառելու համար, որովհետև  Թուրքիան   եւրոպական GSP+ համակարգի մէջ գտնւող երկիր է և  չի կիրառում այդ համակարգը Հայաստանի նկատմամբ՝ խախտելով բոլոր կանոնները, յաւելել է նա: