Աղբիւր՝ www.mindiaspora.am
Փետրւարի 18-ին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգէն Յակուբեանին և ՀԲԸՄ հայաստանեան գրասենեակի ներկայացուցիչներին:
Խօսելով հայկական Սփիւռքի առջև ծառացած մարտահրաւէրների մասին՝ նախարար Հրանուշ Յակոբեանն առաջնային համարեց հայոց լեզւի ուսուցումը, պահպանումը և տարածումը՝ որպէս հայ ինքնութեան պահպանման միակ առհաւատչեայ: Հիւրերին ներկայացւեցին նաև այս ուղղութեամբ սփիւռքի նախարարութեան կողմից իրականացւող լեզւի դասաւանդման, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկւեց մայրենի լեզւի ուսուցման նպատակով ՀԲԸՄ-ի հետ համատեղ սփիւռքի նախարարութեան կողմից վիրտուալ հեռուստադպրոցի ստեղծման հարցը: Նախատեսւում է հեռահար ուսուցմամբ մայրենին հասանելի դարձնել հայկական Սփիւռքի տարբեր համայնքներին: Հայոց լեզուն դասաւանդւելու է օտար լեզւի համադրութեամբ: Ծրագիրը նախատեսւած է լեզւի իմացութեան տարբեր մակարդակների համար՝ հաշւի առնելով առանձին երկրներում լեզւի ուսուցման պահանջարկը և նախատեսւած է 10 տարեկան և աւելի մեծ տարիքի երեխաների համար: Դասընթացն իրականացւելու է ինտերակտիւ մեթոդով ուսուցողական վարժութիւնների միջոցով: Այն հեռուստադպրոցի աշակերտների հարցերին օն-լայն պատասխանելու, շփման, կարծիքները փոխանակելու և քննարկելու հնարաւորութիւն է ընձեռում:
Աւելի ուշ նախատեսւում է նաև կազմակերպել արևմտահայերէնի ուսուցում:
ՀԲԸՄ ներկայացուցիչների հետ քննարկւեցին նաև ծրագրի իրականացման տեխնիկական, կազմակերպական այլ հարցեր: