Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Փետրւարի 17-ին ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգոյ Կարապետեանն ընդունել է Աւստրիայի ԱԳ նախարարութեան Արևելեան Եւրոպայի ծրագրերի ղեկավար դոկտոր Շտեֆան Շոլցի գլխաւորած պատւիրակութեանը: Շտեֆան Շոլցին ընկերակցում էին նաև Հարաւային Կովկասում Աւստրիայի զարգացման գործակալութեան ղեկավար Գունտեր Զիմերը և Աւստրիայի զարգացման գործակալութեան ծրագրերի ղեկավար Ռոբերտ Զեյները: ՀՀ գիւղատնտեսութեան նախարարը հիւրերին ներկայացնելով գիւղատնտեսութեան ոլորտի ռազմավարական ուղղութիւնները, կարեւորել է կոօպերատիւների ձեւաւորման, հողերի խոշորացման, ջերմոցային տնտեսութիւնների զարգացման, ձկնաբուծութեան և այլ ոլորտների զարգացմանն ուղղւած ծրագրերի իրականացումը: Նա նշելով, որ Հայաստանը հնարաւորութիւններ ունի աւելացնելու եւ՛ արտադրութեան, եւ՛ արտահանման ծաւալները՝ աւելացրել է, համոզւած ենք, որ գիւղատնտեսութեան ոլորտում ներդրումներն արդարացւած կը լինեն:
Նախարար Կարապետեանը նաև անդրադառնալով Աւստրիայի հետ իրականացւած ծրագրերի արդիւնաւէտութեանը յուսացել է, որ այդ համագործակցութիւնը կը նպաստի Հայաստանին մասնակցելու Զարգացման գործակալութեան կողմից իրականացւող տարածաշրջանային միւս ծրագրերին:
Ռոբերտ Զեյները նշել է, որ կաջակցեն անտառային տնտեսութիւնների զարգացման ծրագրերին, Գիւղատնտեսական կենդանիների համարակալման, հաշւառման եւ վերամշակող հզօրութիւնների ստեղծմանն ուղղւած նոր ծրագրերին: