Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Հայամէտ անգլիացի պատգամաւոր Ստիւէն Փաունդն առաջարկել է Անգիայի խորհրդարանի Համայնքների պալատում լսումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի վերաբերեալ Անգլիայի քաղաքականութիւնը որոշելու թեմայով, տեղեկացրել է ադրբեջանական «haqqin.az» կայքը: Այս պատգամաւորը ներառւած է եւրոպացի պատգամաւորների «սեւ ցուցակ»-ում, որոնց մուտքն Ադրբեջան արգելւած է:

Պատճառն այն է, որ Ստիւէն Փաունդն առանց Ադրբեջանի կառավարութեան թոյլտւութեան՝ այցելել է Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: