Աղբիւր՝ www.yerkirmedia.com
Սփիւռքի նախարարութիւնը 2017 թւականը յայտարարել է Արցախի տարի: ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը նշել է, որ դրա առիթը դարձաւ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման մեծ արձագանքը: Վերջինս նշել է, որ 2016 թւականին տեղի ունեցաւ Լրագրողների համահայկական 8-րդ համագումարը, որն երկու օրն անցկացւեց Արցախում: Այդ ժամանակ միտք յղացաւ սկսել շարժում` յանուն Արցախի:
Սրապիոնեանի խօսքով, իրենք չէին սպասում, որ շարժումը մեծ արձագանք կը գտնի Սփիւռքում, հայկական տարբեր կառոյցներում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Ուրուգւայում եւ այլ երկրներում այս շարժումը դարձել է հայ համայնքի գլխաւոր նպատակներից մէկը: Նպատակը մէկն է, որ ամէն մարդ իր մէջ արթուն պահի Արցախին օգնելու միտքը: Շարժումը ենթադրում է համախմբում յանուն Արցախի: