Աղբիւր՝ www.yerkir.am

ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանն իր ֆէյսբուքեան էջում յայտնում է. «Սոյն թւականի դեկտեմբերի 29-ին վաղ առաւօտեան ՀՀ Տաւուշի մարզի Չինարի գիւղից դէպի հարաւ-արեւելք ընկած պետական սահմանի հատւածում, ադրբեջանական զօրքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինւած ուժերը մարտի են բռնւել հակառակորդի հետ: Կիրառւում է դիպուկահարների եւ նռնականետերի կրակ, որը շարունակւում է: ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը` կանխելով հակառակորդի ոտնձգութիւնները»:

Հայկական կողմն ունի երեք զոհ: Այս տեղեկութիւնը Yerkir.am-ի հետ զրոյցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ՊԱՏԺԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ. ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ ՈՒՆԵՑԵԼ Է ԵՒՍ 4 ԿՈՐՈՒՍՏ

«Այս գիշեր տեղի է ունեցել նախօրէի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը. հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողութիւններ են իրականացրել, ինչի արդիւնքում հակառակորդը ունեցել է եւս 4 կորուստ: Յիշեցնեմ, որ դեկտեմբերի 29-ի առաւօտեան, Տաւուշի մարզի Չինարի գիւղից հարաւ-արեւելք տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետեւանքով ունեցել էր մինչեւ 7 զոհ: Փաստացի` հակառակորդի արկածախնդրութեանը, երկու օրւայ ընթացքում, զոհ է գնացել աւելի քան մէկ տասնեակ ադրբեջանցի զինւորական: Աւելացնեմ, որ ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը մի քանի անգամ հաստատել է, որ իր տրամադրութեան տակ ունի անհերքելի ապացոյցներ` ադրբեջանական կողմի մեծ կորուստների վերաբերեալ»,-այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը: