Աղբիւր՝ www.yerkir.am
«Իմ Արցախը» խորագրով` «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հաւաքւել է 15.428.777 դոլար գումար: Համազգային դրամահաւաքի հանգանակութիւնները կը նպատակաուղղւեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչութեան անվտանգութեանն ու պաշտպանութեանն ուղղւած միջոցառումներին, ինչպէս նաեւ Արցախի բազմազաւակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:
Կը շարունակւեն նաեւ նպատակային յատկացումներով ծրագրերը Հայաստանում եւ Արցախում:
Նշենք, որ նախորդ տարի «Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն 2015»-ի ժամանակ արձանագրել է 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նւիրատւութիւն եւ նւիրատւութեան խոստում, որը բաւականին ցածր ցուցանիշ էր:
Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի` «Դէպի Արցախ» կարգախօսով «Հեռուստամարաթոն 2014»-ի ընթացքում հանգանակւել էր 12 399 550 դոլար գումար: