Աղբիւր՝ www.asbarez.com

 

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեքշաբթի, փետրւար 11-ին քննել է Լեռնային Ղարաբաղի հարցը պատգամաւոր Սթիվեն Փաունտի առաջարկով:

Փաունտ առաջադրել է «Մեծ Բրիտանիայի քաղաքականութիւնը՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբէյջանի գծով» նիւթով քննարկում կատարել, նկատի ունենալով սահմանային վերջին խլրտումները:

Նշենք, որ 2007-ին, Սթիվեն Փաունտը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ էր այցելել:

Նաեւ, Բրիտանիան բազմիցս աջակցութիւն է յայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբակին: