Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Այս տարւայ առաջին կէսին Հայաստան է ժամանել շուրջ կէս մլն զբօսաշրջիկ: Համաձայն պաշտօնական վիճակագրի, այս տարւայ յունւար-յունիսին, նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ, մեր երկիր այցելած զբօսաշրջիկների թւաքանակն աճել է մօտ 3%-ով եւ կազմել 501 հազար մարդ:
Հայաստան այցելող զբօսաշրջիկների մեծ մասը ԱՊՀ երկրներից են: ԱՊՀ-ին բաժին ¬է ընկել Հայաստան ժամանած զբօսաշրջիկների ընդհանուր թւաքականի 26, միայն Ռուսաստանին` շուրջ 22%-ը: Համեմատաբար մեծ է նաեւ Եւրամիութեան երկրներից, մասնաւորապէս` Ֆրանսիայից եւ Գերմանիայից Հայաստան ժամանողների թիւը:
Վիճակագիրը փաստում է, որ այս տարի շուրջ 50%-ով աճել է Իրանից Հայաստան այցելող զբօսաշրջիկների թիւը: