Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայկական երկու հանրապետութիւններն իրար կապող սահմանագծում կառուցւել է նոր բնակավայր:
Արիաւանի բացման հանդիսաւոր արարողութեանը ներկայ են եղել ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, նաեւ բարձրաստիճան մի շարք պաշտօնեաներ Հայաստանից ու Ղարաբաղից: Բնակարանների շինարարական աշխատանքները սկսւել էին 2013 թւականից` նպատակ ունենալով Արցախի ազատագրւած շրջաններում նպաստել վերաբնակեցմանը: Եռափուլ ծրագրի իւրաքանչիւր փուլում կառուցւելու է 50 բնակելի առանձնատուն:
Արցախում գիւղաշինութեան առաջին փորձը պսակւել է յաջողութեամբ: Արիաւանի Մհեր Ջուլհաջեանի անւան թաղամասում տօնական տրամադրութիւն էր. 26 ընտանիքների համար բնակարանամուտ էր: