Աղբիւր՝ www.yerkir.am
Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիան գնահատական է տւել ապրիլի սկզբին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ խաղաղ բնակիչների եւ զինծառայողների դէմ գործողութիւններին:
«Վերջին 30 տարում տարածաշրջանի ամենակործանարար կոնֆլիկտը Ղարաբաղեան հակամարտութիւնն է, որ շարունակում է խլել մարդկանց կեանքեր»,- այս մասին ասւում է FIDH-ի յայտարարութիւնում:
Ըստ միջազգային կառոյցի` կոնֆլիկտը բաւարար ուշադրութեան չի արժանանում միջազգային հանրութեան կողմից: Յայտարարութիւնում նշւում է, որ խաղաղ բնակիչների ու քաղաքացիական օբյեկտների վրայ յարձակումները միջազգային իրաւունքի խախտում են:
FIDH-ն առանձնացնում է ադրբեջանցի զինծառայողների կողմից 3 տարեցների սպանութիւնն ու խոշտանգումը, ինչպէս նաեւ զինւոր Քեարամ Սլոյեանի գլխատումը:
Ընդգծւում է, որ ազգութամբ եզդի Քեարամ Սլոյեանի` կտրւած գլխի լուսանկարը տեղադրւել է սոցցանցերում` ներկայացւելով որպէս յաղթական աւար:
Յիշատակւում են նաեւ միւս 2 գլխատւած զինւորները:
Յայտարարութեան մէջ նշւում է, որ այս ամէնը ռազմական յանցագործութիւն է:
«Սպանւածների մարմինների խոշտանգումը միջազգային մարդասիրական իրաւունքի խախտում է»,- յայտարարում է միջազգային կազմակերպութիւնը: