Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան արտաքին գործերի նախարարները հանդէս են եկել յայտարարութեամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ:

«Աջակցութիւն ենք յայտնում մայիսի 16-ին Վիեննայում եւ յունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերեալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերւած պայմանաւորւածութիւններին` ուղղւած հակամարտութեան գօտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրութեան կայունացմանը եւ խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:

Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորման անհրաժեշտութիւնն` աջակցութիւն ենք յայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղւած հակամարտութեան կարգաւորմանը` միջազգային իրաւունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրութեան, Հելսինկեան եզրափակիչ ակտի դրոյթների, մասնաւորապէս` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետութիւնների տարածքային ամբողջականութեան, իրաւահաւասարութեան եւ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի հիման վրայ:

Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար

Բելառուսի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար

Ղազախստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար

Ղրղզական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար

Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար

Տաջիկստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար»