Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ԼՂՀ ՊԲ-ն յայտարարութիւն է տարածել, որում ներկայացրել է ապացոյցներ անցած գիշեր Ադրբեջանի կատարած վայրագութիւնների վերաբերեալ:
Ինչպէս արդէն աւելի վաղ հաղորդուել էր, անցած գիշեր, հակառակորդը, օգտագործելով իր զինանոցում առկայ գրեթէ բոլոր հրետանային զինատեսակները, արկակոծման է ենթարկել ոչ միայն մարտական յենակէտերը, այլեւ Մարտակերտ եւ Մատաղիս խաղաղ բնակավայրերը:
Ստորեւ ներկայացնում ենք խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած վայրագութիւնների փաստացի ապացոյցները:
Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ապրիլի 26-ի օրուայ ընթացքում եւ այս պահի դրութեամբ հակառակորդը շարունակում է ինտենսիւ հրետակոծութեան ենթարկել ինչպէս ողջ առաջնագիծը, այնպէս էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանօթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ եւ 9մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիւութիւնը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողութիւններ` նրան հասցնելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ:
Այս պահի դրութեամբ առաջնագծում իրադրութիւնը շարունակում է մնալ լարուած: