Աղբիւր՝ www.yerkir.am
Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, Արցախում՝ շփման գծի հիւսիսարեւելեան (Թալիշի) ուղղութեամբ տեղակայուած մարտական յենակէտում, հակառակորդի ականանետային կրակից զոհուել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնուած Արմէն Կառլենի Գասպարեանը: Այս մասին յայտնում է ԼՂՀ ՊԲ-ն::
Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն:
Պաշտպանութեան բանակը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակացութիւնը յայտնում Ա. Գասպարեանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:
Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանաւորուածութիւնը: