Աղբիւր՝ www.yerkir.am
ԼՂՀ ՊԲ օպերատիւ բաժնի պետ գնդապետ Առուստամեանը Արցախում` լրագրողների հետ ճեպազրոյցում ներկայացրեց շփման գծում մօտ մէկ շաբաթ տեւած մարտական գործողութիւների ընթացքում հայկական կողմի կորուստները: Ինչպէս յայտնում է Yerkir.am-ի թղթակիցը` ըստ պաշտօնական տուեալների` ՊԲ-ն տուել է 29 զոհ, որից 7-ը` սպանէր: Ունենք 101 վիրաւոր: Անհետ կորածների թիւը հասել է 28-ի: Մինչ այս օրը հայկական կողմը կորցրել է 14 տանկ, հակառակորդը` 24 տանկ:
Անդրադառնալով այն հարցին` արդեօք նախքան կրակի դադարեցումը հայկական կողմը կարողացել է վերագրաւել կորցրած ութ դիրքերը, Առուստամեանը պատասխանեց. «ՊԲ-ի հակագրոհների շնորհիւ նախկինում եղած իրադրութիւնը վերականգնուել է. որպէս այդպիսին` դիրք, յենակէտ հակառակորդի մօտ չկայ»: