ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

-------------------------------------------------------------------------------------------

ՄԱՄՈՒԼԻ ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

0010, Երեւան, Վազգէն Սարգսեան 3, 8-րդ յարկ

Հեռ.: (+374.10) 58-56-01, ներքին 805, հեռապատճէն (ֆաքս) (+37410) 58-91-57

էլ. փոստ. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

58-04.04.2016 թ.

 

ՍՓԻՒՌՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՈՂՔԻՆ Է

Ապրիլեան այս օրերին Սփիւռքի բոլոր կառոյցները, ներկայացուցիչները, բոլոր մեր հայրենակիցները, իրազեկ լինելով Արցախում տեղի ունեցող իրադարձութիւններին, մէկ բռունցք դարձած՝ իրենց ամբողջական աջակցութիւնն ու զօրակցութիւնն են յայտնում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակին:

Այսօր Սփիւռքը, հաւաքական ուժ դրսեւորելով, իր հնարաւոր  բոլոր միջոցներն  ի գործ է դնում, փաստելով, որ միշտ եղել է ու կը մնայ Հայրենիքի կողքին:

Սփիւռքի բոլոր կառոյցները, աւանդական կուսակցութիւնները ամենատարբեր մակարդակներով հրապարակում են  Ադրբեջանի նախայարձակումը դատապարտող յայտարարութիւններ, տարբեր համայնքներում բողոքի ձայն են բարձրացնում բնակութեան երկրների իշխանութիւնների առջեւ` սանձելու Բաքւի ռազմատենչ նկրտումները:

Զոհւածների յիշատակին հոգեհանգստի եւ զօրակցութեան Պատարագ է մատուցւում Սփիւռքի հայկական եկեղեցիներում:

Մեր հայրենակիցները տարբեր միջոցներով աջակցելու պատրաստակամութիւն են յայտնում` ընդհուպ մինչեւ ռազմաճակատ մեկնել:

Այս բոլորը վկայում են հայի միասնական ոգու եւ Հայրենիքն ամէն ինչից վեր դասելու վճռականութեան մասին:

ՀՀ Սփիւռքի նախարարութիւն