Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Մինսկի խմբի ամերիկացի նախագահ՝ Ջէյմս Օրլիքը խոստովանել է, որ այս խումբը անցնող 20 տարիների ընթացքում չի կարողացել որեւէ ելք գտնել ղարաբաղեան հակամարտութիւնը կարգաւորելու համար:

Անվտանգութեան կազմակերպութեան եւ եւրոպական համագործակցութեանը կապւած Մինսկի խմբի ամերիկացի նախագահ՝ Ջէյմս Օրլիքը, ադրբեջանական «Ափա» լրատւական կենտրոնին տւած հարցազրոյցում ասել է. «Անցնող 20 տարիների ընթացքում, ոչ մի ելք չի գտնւել Հայաստանի  եւ Ադրբեջանի միջեւ առկայ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համար եւ դէպի հաշտութիւն տանող ընթացքում արգելքներ կան»:

Ջէյմս Օրլիքը նաեւ ասել է, որ այդ խումբն իր միջնորդութեամբ նոյնիսկ չի յաջողել կողմերին պարտադրել յարգել հրադադարի ռեժիմը:

«Ղարաբաղի հակամարտութեան հիմնական խնդիրներից մէկը, կողմերի անվստահութիւնն է միմյանց նկատմամբ»,- ասել է Ջէյմս Օրլիքը: