Աղբիւր՝ www.yerkir.am

 

Այս պահին Արցախի ազատամարտիկների միութեան շէնքի մօտ տասնեակ կամաւորներ են հաւաքուել: Այս մասին Արցախից յայտնում է Yerkir.am-ի լրագրողը՝ նշելով, որ  հաւաքուածների թիւը գնալով աւելանում է:

Yerkir.am-ի հետ զրոյցում Արցախի ազատամարտիկների միութեան անդամ` 65-ամեայ ազատամարտիկ Ալւարոյ Շէկեանը յայտնեց, որ հաւաքուել են բոլոր նրանք, ովքեր պատրաստ են մեկնել ճակատ: «Այստեղ հաւաքուածները կռւում բովուած տղերքն են: Սահմանափակում չկայ: Հաւաքուել ենք ոչ թէ նրա համար, որ խուճապ ստեղծուի, այլ, ընդհակառակը, ուզում ենք գնալ ճակատ, որպէսզի ջահէլ տղերքի կողքին լինենք, նրանց գօտեպնդենք: Խաղաղ ժամանակ էլ ենք գնում դիրքեր»,- ասաց նա եւ հաւալեց, որ վերջին անգամ՝ 2015-ի սեպտեմբերին գնացել են Չինարիի դիրքերը:

Ազատամարտիկների միութեան անդամ, Արցախեան ազատամարտի մասնակից Հենզել Աբրահամեանն էլ նշեց, որ անհրաժեշտ պահին պատրաստ են մեկնել: «Պատրաստ ենք պատասխան տալ հակառակորդին: Ոչ մի թիզ հող չենք զիջելու»,- մեր թղթակցի հետ զրոյցում ասաց ազատամարտիկը: