Աղբիւր՝ www.yerkir.am

 

Փետրուարի 4-ի  լոյս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում դարձեալ արձանագրուել է լարուածութեան նկատելի աճ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղութեամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:

Փետրուարի 5-ի գիշերը` ժամը 03.55-ի սահմաններում, ՊԲ հարաւային ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում, հակառակորդի կողմից արձակուած կրակոցից մահացու հրազէնային վիրաւորում է ստացել ՊԲ զինծառայող` 1996թ. ծնուած Սիմոն Ռաֆիկի Ճաւրշեանը:

Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն:

ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում զոհուած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: