Աղբիւր՝ www.asbarez.com

 

2013-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մուտքի վիզաներ ստացած անձերի մէջ գերակշռել են ԱՊՀ երկրների քաղաքացիները: «Արցախփրէս»-ի հետ ունեցած զրոյցին ընթացքում այս մասին յայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան հիւպատոսութեան բաժինի պետ՝ Կարինէ Աւետիսեանը: Մուտքի վիզա ստացած օտար քաղաքացիների տասնեակի մէջ առաջին դիրքը գրաւել է Ռուսիան (8927), ապա՝ Միացեալ Նահանգները (1252), Ֆրանսիան (673), Իրանը (560), Ուքրայինան (452), Գերմանիան (405), Լեհաստանը (338), Լիբանանը (291), Թուրքմենստանը (264) եւ Իտալիան (197):

Կարինէ Աւետիսեանի համաձայն՝ նախորդ տարի մուտքի վիզա տրւած է ընդհանուր առմամբ 16 հազար 317 քաղաքացու, որոնց մէջ ԱՊՀ երկրներից՝ 9971 քաղաքացիներ, իսկ այլ երկրներից՝ 6346։

2013-ին Լեռնային Ղարաբաղ այցելած օտար քաղաքացիներին թիւը՝ 2012-ի հետ բաղդատելով, աւելացել է 805-ով: Անցած տարի առաջին անգամ Լեռնային Ղարաբաղ մուտքի վիզաներ ստացել են Ֆիջիի, Լիբիոյ եւ Ֆիլիփինների քաղաքացիներ: