Կանխելու համար ԵԽԽՎ-ն յունւարի վերջին մեկնարկելիք նստաշրջանում հակահայկական երկու զեկոյցների ընդունումը, բոլորս միասնաբար մասնակցենք Հայ դատի Եւրոպայի գրասենեակի միջոցով նախաձեռնւած ստորագրահաւաքին change.org կայքէջում:

Ստորագրահաւաքին մասնակցելու համար սեղմել հետեւեալ լինքը՝

www.change.org

***

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ԵԽԽՎ-ն յունուարի վերջին մեկնարկելիք նստաշրջանում հակահայկական երկու  զեկոյցներն ընդունելու դէպքում, ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ բանակցութիւններին լուրջ հարուած կը հասցնի:

Կանխելու համար այդ զեկոյցների ընդունումը, Հայ դատի Եւրոպայի գրասենեակը օրեր առաջ նախաձեռենել է ստորագրահաւաք change.org կայքէջում:

«Յայտնի է, որ Հայ դատի Եւրոպայի յանձնախումբը սկսել է ստորագրահաւաք: Հայաստանից էլ այդ ստորագրահաւաքին մասնակցութիւնն օգտակար կը լինի: նախաձեռնողները 1500 ստորագրութիւն էին ակնկալում, բայց այդ շեմն անցել են, հիմա թիրախ են սահմանել 2500-ը»,- ասաց նա` ընդգծելով, որ ստորագրահաւաքը վեհաժողովի պատգամաւորների վրայ ճնշում գործադրելու գործիք է:

Ըստ Կիրօ Մանոյեանի` դժուար չէ ենթադրել, թէ ինչպիսին կը լինեն քննարկումների արդիւնքները, բայց կարծում է, որ ամէն դէպքում մինչեւ վերջին պահն այդ ուղղութեամբ պէտք է աշխատանք տարուի:

«Առաջին անգամ չէ, որ ԵԽԽՎ զեկոյցները փայլում են իրենց հակահայութեամբ»,- ասաց Կիրօ Մանոյեանը։

Այս դէպքում շատ կարեւոր է Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարութիւնը։ Իսկ համանախագահներն իրենց վերջին յայտարարութիւններում խօսել են Լեռնային Ղարաբաղի հարցն այլ ատեաններ տանելու անպատեհութեան մասին: Մանոյեանը յուսով է, որ Մինսկի խումբն աւելի ակտիւ կը լինի, քանի որ նման գործընթացներն, ըստ Մանոյեանի, հարուածում են հէնց իրենց միջնորդութեամբ ընթացող բանակցային գործընթացին։

«Իհարկէ, բանաձեւերի ընդունման դէպքում աշխարհի վերջը չի լինելու։ Բայց բանաձեւերը հարցի վրայ դրական ազդեցութիւն չեն ունենայ, եւ ընդունուելու դէպքում կը խրախուսեն Ադրբեջանին՝ շարունակելու իր կամայական կեցուածքը: Անհրաժեշտ է, որ միջազգային հանրութիւնը, եթէ յարգում է իրեն, թոյլ չտայ, որ ծախու ապրանք դառնայ Ադրբեջանի ձեռքին»,- ասաց Մանոյեանը։