Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Bloomberg գործակալութիւնը հրապարակել է 2016 թուականին տնտեսութեան վատ ցուցանիշներով երկրների ցուցակը:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, տնտեսական վատ ցուցանիշներով 93 երկրների մէջ Ադրբեջանը նշուած է Հայաստանից, Էստոնիայից եւ Հունգարիայից յետոյ: 2,5 տոկոս ՀՆԱ-ի աճով ԱՄՆ-ից անմիջապէս յետոյ տեղ զբաղեցրած Հայաստանի համար Bloomberg-ը կանխատեսել է 2,5 տոկոս տնտեսական աճ, իսկ Ադրբեջանի համար` 2,4 տոկոս տնտեսական աճ:

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` 2016 թուականին ամենավատ տնտեսական ցուցանիշները կ'ունենայ Վենեսուելան, որի ՀՆԱ-ն 2016 թուականի արդիւնքներով կ'ունենայ 3,3 տոկոս անկում: Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Բրազիլիան, որի համար ՀՆԱ-ի 2,5 տոկոս անկում է կանխատեսւում, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Յունաստանը (1,8 տոկոս ՀՆԱ-ի նուազում): Վարկանիշում Ռուսաստանը նշուած է հինգերորդ տեղում (ՀՆԱ-ի 0,5 տոկոս նուազում):