Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Ներկայացւող նմուշը՝ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնում տպագրւած առաջին Ամանորի բացիկների շարքից է:

Բացիկի վերեւում գրւած է՝ «Կեցցէ Անկախ Հայաստան», իսկ ծիծեռնակը աւետում է Հայաստանի անկախութեան առաջին Նոր տարին՝ 1919 թւականը: Ուշագրաւ է նաեւ բացիկի պատկերը՝ արեւածագ, քաղաք եւ կոտրւած շղթաներ:

Նմանատիպի պատկերաւոր բացիկներ տպագրւել էին 1919 թւականի յունւարին Երեւանում՝ եղած սուղ միջոցներով եւ սահմանափակ քանակութեամբ: