Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան տեղեկատւութեան եւ մամլոյ վարչութիւնը հինգշաբթի՝ յունւարի 30-ին հանդէս է եկել մի մեկնաբանութեամբ՝ Լեռնային Ղարաբաղի սահմանների վրայ լարւածութեան սրման կապակցութեամբ:

«Մտահոգ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտու վրայ իրավիճակի սրման կապակցութեամբ: Սահմանին եւ շփման գծի վրայ վերջին մի քանի օրերին յաճախակի դարձած հրադադարի խախտման դէպքերի հետեւանքով, արձանագրւել են զոհեր: Հաղորդւում են նաեւ խաղաղ բնակչութեան մէջ վիրաւորների մասին»,- ասւած է Ռուսիոյ արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական կայքի վրայ տեղադրւած հաղորդագրութեան մէջ:

«Կարծում ենք, որ լարւածութեան յետագայ աճի պարագային, անխուսափելի կարող են լինել բացասական հետեւանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացի համար: Կարելի է լրջօրէն բարդանալ 2013-ի նոյեմբերի 19-ին, Վիեննայում ադրբեջանա-հայկական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերւած համաձայնութիւնների իրականացումը»,- յայտարարում է Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութիւնը:

«Հակամարտութեան կողմերին կոչ ենք անում՝ ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ ուղղւած իրավիճակի կայունացման, ներառեալ՝ 1995-ի փետրւարի 4-ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնութեամբ նախատեսւած քայլերի գործադրում»,- ասւել է նշեալ հաղորդագրութեան մէջ: