Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թուրքիայի ռազմական ուղղաթիռների միջոցով Հայաստանի օդային սահմանի ոտնահարումը մտահոգութիւն է պատճառել Երեւանի իշխանութիւններին:

Համաձայն «Հրապարակ» օրաթերթի շաբաթ օրը կատարած հաղորդման, Հայաստանի Քաղաւիացիայի գլխաւոր վարչութեան պետ Արտյոմ Մովսիսեանը յայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից ի վեր Թուրքիայի ռազմական ուղղաթիռներ մի քանի անգամ Հայաստանի օդային սահմանները հատելու փորձ են կատարել:

Արտյոմ Մովսիսեանն ընդգծել է, որ Թուրքիայի ռազմական ուղղաթիռներ Հայաստանի օդային սահմանը ոտնձգել են Արմաւիրի մարզից: