Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը յայտարարել է, որ 400 կվ. թողունակութեամբ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումն աւարտին կը հասնի 2018 թուականին:
ՀՀ էներգետիկայի նախարար Երուանդ Զախարեանը կիրակի երեկոյեան Իրանի նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանէի հետ հանդիպումից յետոյ Շ.Ա.Ն.Ա. լրատուական գործակալութեանը տուած հարցարոյցում ասել է. «Յոյսով ենք, որ կը կարողանանք լիարժէք շահագործման ենթարկել Իրան-Հայաստան գազատար խողովակագծի, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երկու գծերի, ինչպէս նաեւ կառուցուող երրորդ գծի թողունակութիւնը»:
Իրանն ու Հայաստանը 2004 թուականին ստորագրեցին 20 տարուայ ժամկէտով գազի դիմաց էլեկտրականութեան փոխանակման պայմանագիրը:
«Իրանի նաւթի նախարարի հետ հանդիպման ժամանակ որոշում ընդունուեց 2018 թուականին Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումն աւարտուելոուց յետոյ, քննարկել Իրանի ու Հայաստանի միջեւ գազի ու էլեկտրականութեան փոխանակման ներկայ ծաւալների ընդլայնումը»,-յաւելել է Զախարեանը:
ՀՀ էներգետիկայի նախարարը յաւելել է. «Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գիծը պատճառ կը դառնայ, որ Թեհրանի ու Երեւանի միջեւ ներկայ փոխանակումների ծաւալը հինգ անգամ աւելանայ»: