Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Համաձայն Ի.Ք.Ն.Ա. լրատուական գործակալութեան հաղորդման, ուրբաթ՝ հոկտեմբերի 2-ին Հայաստանում ԻԻՀ-ի մշակութային կցորդութեան նախաձեռնութեամբ եւ Հայաստանում բնակուող իրանցիների մասնակցութեամբ Երեւանի Կապոյտ մզկիթում կայացաւ Մինայի դէպքի նահատակների մեծարման հանդիսութիւնը:

Իրանի մշակութային կցորդ Մաջիդ Մեշքին այս հանդիսութեան ընթացքում շնորհակալութիւն յայտնելով Հայաստանում բնակուող իրանցիների եւ յատկապէս Երեւանի Կապոյտ մզկիթի աղօթարարների մասնակցութեան կապակցութեամբ եւ քննադատելով Հաջի արարողութեան կազմակերպման ուղղութեամբ Ալէ Սաուդի թերի տնօրինութիւնը բարձրեալն Աստծուց հոգու խաղաղութիւն հայցեց այս ցաւալի դէպքի նահատակների համար:

Այս յիշատակի հանդիսութեան ժամանակ Հայաստանում ԻԻՀ լիազօր եւ արտակարգ դեսպան Մոհամմեդ Ռէիսին ակնարկելով Հաջի ուխտագնացութեան կազմակերպման հարցում Ալէ Սաուդի թերացումներին եւ դատապարտելով Մինայի սրտաճմլիկ դէպքի կապակցութեամբ այդ ռեժիմի թերի տնօրինութիւնը, արտայայտուեց այլ մուսուլման երկրների, այդ թւում Եմենի, Սիրիայի ու Իրաքի ներքին հարցերին Սաուդեան Արաբիայի կառավարութեան միջամտութիւնների մասին:

Միջոցառման աւարտին ընթերցուեց Մինայի դէպքը դատապարտող Հայաստանում բնակուող իրանցիների հաղորդագրութիւնը:

Հայաստանում բնակուող իրանցիներն այս հաղորդագրութեամբ ներքին ու միջազգային շրջանակներից պահանջել են այս դէպքի նահատակների ու վիրաւորների իրաւունքների վերականգնման ուղղութեամբ քայլեր ձեռնարկել եւ այդ կապակցութեամբ որեւէ ջանք չխնայելով թէ ամոքել զոհերի հարազատների ցաւերը եւ թէ սատարել իսլամի աշխարհի խոցերի ապաքինմանը: