Աղբիւր՝ www.yerkir.am
Ադրբեջանի ՊՆ-ն քիչ առաջ յայտարարութիւն է տարածել, որում ասւում է, թէ շփման գծում կանխարգելիչ գործողութիւնների արդիւնքում 2 հայ զինծառայող է զոհուել, մի քանիսը վիրաւորուել են:
ՀՀ ՊՆ-ից մեզ յայտնեցին, որ դա ապատեղեկատուութիւն է:
Նշենք նաեւ, որ ԼՂՀ ՊԲ-ն այս առնչութեամբ հերքման տեքստ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան այսօր տարածած հաղորդագրութիւնն առ այն, թէ իբր իրենց զինուժի կողմից հոկտեմբերի 1-ին եւ 2-ին ձեռնարկուած կանխարգելիչ գործողութիւնների շնորհիւ կանխուել է հայկական ստորաբաժանումների տեղաշարժը, ինչի արդիւնքում հայկական կողմն ունեցել 2 զոհ եւ վիրաւորներ, հերթական ապատեղեկատուութիւն է: ՊԲ առաջապահ զօրամասերը վստահօրէն իրականացնում են իրենց առջեւ դրուած մարտական խնդիրը եւ շարունակում առաջնագծում իրենց կամքը թելադրել հակառակորդին: Պաշտպանութեան բանակը կորուստներ եւ վիրաւորներ չունի»: