Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրէն Գրիգորեանը հրաւիրել է շտապ խորհրդակցութիւն, երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում դժբախտ միջադէպով պայմանաւորուած, Մայրաքաղաքի օրուայ տօնակատարութեան կազմակերպման եւ անցկացման միջոցառումների ծրագիրը չեղեալ յայտարարելու վերաբերեալ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմէն Յակոբեանը:

«Նախատեսուած տօնական միջոցառումները չեն կայանալու»,- հակիրճ ասել է նա:

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրութեան TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկուել ՊԲ-ի հիւսիսարեւելեան ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասը, որի արդիւնքում բեկորային մահացու վիրաւորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայէլի Խաչատրեանը (ծնուած 1995թ.), Ռոբերտ Սուրէնի Մկրտչեանը (ծնուած 1995թ.), Հարութ Մաքսիմի Յակոբեանը (ծնուած 1997թ.) եւ Կարէն Գեւորգի Շահինեանը (ծնուած 1997թ.):