Աղբիւր՝ www.yerkir.am

 

Արցախի մի խումբ հասարակական գործիչներ եւ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամաւորներ սեպտեմբերի 15-ին յայտարարութիւն են ընդունել Ֆրանսիական Հանրապետութեան հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամութեան շրջանակ ստեղծելու մասին:

Այս մասին յայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովի մամուլի ծառայութիւնից։

Բարեկամութեան շրջանակի ղեկավար է ընտրուել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը:

Ստորեւ ներկայացնում ենք յայտարարութեան տեքստը.

«Ողջունելով Ֆրանսիական Հանրապետութեան «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամութեան շրջանակի աջակցութիւնը՝ ազատ եւ ժողովրդավարական հասարակութիւն կառուցելու ու զարգացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովրդի եւ իշխանութիւնների գործադրած հետեւողական ջանքերին,

Բարձր գնահատելով Ֆրանսիական Հանրապետութեան դերը ժողովրդավարական արժէքային համակարգի եւ հանրայայտ «Ազատութիւն, Հաւասարութիւն, Եղբայրութիւն» սկզբունքների ամրագրման ու տարածման գործում,

Նպատակ ունենալով խթանել Ղարաբաղի եւ Ֆրանսիայի բարեկամական յարաբերութիւնների զարգացումը,

Գիտակցելով Հարաւային Կովկասի տարածաշրջանում յարատեւ խաղաղութեան հաստատման ու կայունութեան պահպանման անհրաժեշտութիւնը եւ դրանում ժողովուրդների միջեւ երկխօսութեան ու համագործակցութեան կարեւորութիւնը,

Մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հասարակական, քաղաքական գործիչներս եւ պատգամաւորներս, յայտարարում ենք Ֆրանսիական Հանրապետութեան հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամութեան շրջանակ ստեղծելու որոշման մասին:

Աշոտ Ղուլեան - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ

Արսէն Առուստամեան - ԼՂՀ ԱԺ պատգամաւոր

Վալերի Աւանեսեան - Արպհ պրոռեկտոր

Վիտալի Բալասանեան - ԼՂՀ ԱԺ պատգամաւոր

Ժաննա Գալստեան - ԼՂՀ ԱԺ պատգամաւոր

Արթուր Թովմասեան - ԼՂՀ ԱԺ պատգամաւոր

Ռուզան Իշխանեան - «Ազատ Արցախ» հանր. թերթի լրագրող

Հայկ Խանումեան - ԼՂՀ ԱԺ պատգամաւոր

Լեռնիկ Յովհաննիսեան - ԼՂՀ ԱԺ պատգամաւոր

Հովիկ Ջիւանեան - ԼՂՀ ԱԺ պատգամաւոր

Լիլիթ Մինասեան - SPFA կազմակերպ. Ստեփ. գրասենեակի ղեկավար

Միշել Տանկրեզ - Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ ԼՂՀ-ում»։