Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից յետոյ երկիրը լքած սիրիացի փախստականները եւրոպական երկրներից ամենաշատը ներգաղթել են Գերմանիայ, Շուէդիայ եւ Հայաստան: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»֊ը, այս մասին տուեալներ է հրապարակել The Economist֊ը:

Եւրոպական երկրների եռեակին յաջորդել են Նիդերլանդները, Բուլղարիան, Դանիան, Շուեյցարիան, Մեծ Բրիտանիան, Յունաստանը եւ Ֆրանսիան: Սիրիայի հարեւաններից ամենամեծ թուով փախստականների ընդունել է Թուրքիան` 1 միլիոն 558 հազար, այնուհետեւ Լիբանանը` 1 միլիոն 147 հազար, Յորդանանը` 623 հազար եւ Իրաքը` 234 հազար:

Այս պահին Հայաստանում ապրում է շուրջ 15 հազար սիրիահայ: Նրանք բնակարանային եւ աշխատանքի հարցերով մշտապէս կապի մէջ են ՀՀ սփիւռքի նախարարութեան հետ: Վերջին շրջանում նրանք Հայաստան են գալիս ոչ միայն Սիրիայից, այլ նաեւ Լիբանանից: