Աղբիւր՝ www.yerkir.am

 

Պ.Բ.-ի օպերատիւ տուեալների համաձայն, սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատուածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպէս նաեւ 60 եւ 82 մմ-ոց ականանետերից  ու ՌՊԳ-7 եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղութեամբ արձակուել է աւելի քան 19000 կրակոց: Նշուած ժամանակահատուածում հայկական դիրքերի ուղղութեամբ, հակառակորդը կիրառել է նաեւ թուրքական արտադրութեան TP-107 տիպի ռէակտիւ հրթիռահրետանային կայանք:

Պ.Բ.-ի առաջապահ զօրամասերը տիրապետում են օպերատիւ իրադրութեանը եւ շարունակում վստահօրէն իրականացնել մարտական հերթապահութիւն: