Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հակառակորդը սեպտեմբերի 1-ի երեկոյեան հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է Տաւուշի մարզի սահմանամերձ գիւղերի, ինչպէս նաեւ մարտական դիրքերի ուղղութեամբ:
«Երկիրն այսօր»-ի հետ զրոյցում պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը նշել է, որ հրաձգութիւնը շարունակուել է մինչեւ կէսգիշեր: Կիրառել են հրաձգային տարբեր տրամաչափի զէնքեր ու 60 եւ 80 մմ-անոց ականանետեր:
Փոխհրաձգութեան արդիւնքում վիրաւորուել են 1996 թ. ծնուած Վլադիմիր Արամի Գէորգեանը եւ 1993-ին ծնուած Գոռ Համբարձումի Գէորգեանը:
Հայկական կողմը պատասխան գործողութիւններով ճնշել է հակառակորդի ոտնձգութիւնները:
«Միջանցիկ վիրաւորումներ են եղել, մէկին վիիրահատելու խնդիր է առաջացել, տեղափոխուել է կենտրոնական կլինիկական զինուորական հոսպիտալ: Նրանց կեանքին վտանգ չի սպառնում: Սահմանային դրութիւնը առայժմ համեմատաբար հանգիստ է, վերահսկելի»,- ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: