Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ադրբեջանայ-ղարաբաղեան հակամարտ զօրքերի սահմանում հանգստեան օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 եւ 120 մմ-ոց ականանետեր) եւ հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիւօրէն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեան հաղորդմամբ, ադրբեջանական կողմի ակտիւութիւնը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողութիւնների:

Ըստ հաւաստի աղբիւրների, տեղի ունեցած փոխհրաձգութիւնների արդիւնքում հակառակորդը տուել է առնուազն 4 զոհ եւ 15-ից աւելի վիրաւոր:

ՊԲ դիրքապահ անձնակազմը շարունակում է աչալրջօրէն վերահսկել ողջ առաջնագիծը եւ վստահօրէն իրականացրել իր առջեւ դրուած մարտական խնդիրը: