Աղբիւր՝ www.yerkir.am

 

Օգոստոսի 16-21-ն ընկած ժամանակահատուածում Ղազախստանի Հանրապետութեան Ժամբիլեան մարզի «Օթար» բնակավայրի մերձակայքում գտնուող զինաւանում անցկացուել է ԱՊՀ անդամ պետութիւնների զինուած ուժերի զինծառայողների «Ընկերակցութեան մարտիկ» խորագրով 7-րդ ամենամեայ միջազգային մրցոյթը՝ նուիրուած Հայրենական Մեծ պատերազմում յաղթանակի 70-ամեակին:

Ստուգատեսի մասնակիցներն իրենց հմտութիւններն ու բանիմացութիւնն են ցուցադրել «Դիպուկահար», «Բազմահմուտ զինուորական», «Էրուդիտ», «Զինուորական ասպետ» եւ «Ատլետ-մարտիկ» անուանակարգերում: Հայաստանի Հանրապետութիւնը ներկայացնող Հ.Հ.-ի Զու.-ի հաւաքական թիմը մասնակցել է բոլոր անուանակարգերում անցկացուած մրցումներին՝ աչքի ընկնելով բարձր կատարողական վարպետութեամբ եւ նուաճելով մրցանակային տեղեր: Արձանագրուած բարձր արդիւնքները եւս մէկ անգամ հաւաստում են հայ զինուորականի գիտելիքների, հմտութիւնների եւ ունակութիւների բարձր մակարդակը, ֆիզիկական եւ հոգեբանական բարձր պատրաստուածութիւնը:

Մրցոյթի մասնակից զինծառայողներին ընդունել եւ արձանագրած բարձր ցուցանիշների կապակցութեամբ շնորհաւորել է Ղազախստանում Հ.Հ.-ի դեսպան Արա Սահակեանը: