Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ադրբեջանաիրանական յարաբերութիւնները երբեք չեն կարող այլընտրանք լինել հայ-իրանական յարաբերութիւններին, որովհետեւ հայ-իրանական յարաբերութիւններն այն մակարդակի վրայ են եւ երկկողմ զարգացման այնպիսի պոտենցիալ ունեն, որ Իրանը չի դիտարկի Ադրբեջանի կարեւորութիւնը որպէս այլընտրանք Հայաստանի հետ յարաբերութիւնների: Մասնակիօրէն ներկայացնում ենք tert -ի հետ ունեցած՝ իրանագէտ Մհեր Բաղդասարեանի, զրոյցը:

Այսպիսի տեսակէտ է յայտնել իրանագէտ Մհեր Բաղդասարեանը՝ անդրադառնալով Ղազուին-Ռեշտ-Աստարայ երկաթուղու կառուցման նախագիծը վերակենդանացնելու՝ Բաքուի եւ Թեհրանի մտադրութիւններին:

Իրանը, որպէս անկախ երկիր, իրաւունք ունի վարելու անկախ քաղաքականութիւն եւ վարում է այդ քաղաքականութիւնը: Իրանի համար՝ որպէս տարածաշրջանում կենտրոնական երկիր, նախընտրելի չէ ունենալ խոչընդոտ յարաբերութիւններում կամ խնդիրներ հարեւան երկրների հետ՝ լինի Ադրբեջան, Թուրքիայ, թէ այլ երկիր, ասել է իրանագէտը՝ նշելով, թէ այլ բան է, որ շատ հարցերում նրանց շահերը չեն հատւում, բայց հայ-իրանական յարաբերութիւնները որեւէ կերպ չեն խաչւում Իրան-Ադրբեջան յարաբերութիւնների հետ:

Մհեր Բաղդասարեանն ասել է, որ ոչ թէ Իրանը հայ-իրանական յարաբերութիւններին այլընտրանք է փնտրում, այլ ուղղակի փորձ է անում օգտուելով առիթից որոշակի բարելաւում մտցնել Ադրբեջանի հետ յարաբերութիւններում:

Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը եւ դա կեանքի կոչելու համար միակ խնդիր համարուող ֆինանսական խնդիրներին՝ իրանագէտն ասել է, թէ երբեւէ խօսակցութիւն չի եղել, որ այդ նախագծի ֆինանսաւորումը միանշանակ պէտք է Հայաստանն իրականացնի: Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի բարդութիւնն կապուած է հէնց ֆինանսաւորման աղբիւրներ գտնելու հետ եւ Հայաստանի տարածքով անցնող նոր երկաթգծի կառուցմամբ: Բայց Ադրբեջանի հետ Իրանը կարող է երկաթգիծ վերանորոգել կամ շահագործել, որովհետեւ դա վերջիվերջոյ ենթակառուցուածք է, որը շատ կարեւոր նշանակութիւն ունի Իրանի համար, ասել է իրանագէտը:

Սակայն, ըստ նրա, դա դիտարկել որպէս այլընտրանք հայ-իրանական յարաբերութիւններին՝ ճիշտ չէ, որովհետեւ ամէն դէպքում Ադրբեջանն իր տեղ ունի Իրանի քաղաքականութեան համար, Հայաստանն՝ իր տեղը: