Աղբիւր՝ www.armenpress.am

 

Ամերիկեան հեղինակաւոր Huffington Post պարբերականը յօդուած է հրապարակել Դիլիջան քաղաքի մասին` այն անուանելով հայաստանեան «Շուեյցարիա»: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` ամերիկեան պարբերականը նշում է, որ Դիլիջանը Հայաստանի լաւագոյն եւ յայտնի հանգստեան քաղաքներից է, որտեղ իրենց հանգիստը վայելելու համար գալիս են Հայաստանի մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Իրանից, ինչպէս նաեւ` եւրոպական տարբեր երկրներից:

«Հայաստանի աշխոյժ մայրաքաղաք Երեւանից 90 կմ հեռաւորութեան վրայ գտնուող Դիլիջանի լեռնայիյն լանդշաֆտը, անտառները, ազգային պարկ եւ լճերը բուժիչ ազդեցութիւն են ունենում հանգստացողների վրայ: Իսկ Դիլիջանի հանքային ջուրը շշալցւում եւ արտահանւում է ամբողջ աշխարհով»,- գրում է պարբերականը:

Գեղեցիկ բնութիւնից բացի Դիլիջանը շատ բան ունի առաջարկելու հանգստացողներին` իր ռեստորաններով, պանդոկներով եւ ժամանցի այլ վարերով: Այստեղ իրենց մասնաճիւղերն են բացել Հայաստանի Ամերիկեան համալսարանը, Թումօ ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնը:

Քաղաքի մշակութային եւ տնտեսական բարեկարգման աւելի մասշտաբային ծարգրեր է իրականցնում Idea հիմնդրամը, որի աջակցութեամբ բացուել է UWC Դիլիջանի միջազգային քոլեջը:

Առաջին ակադեմիական տարում այնտեղ ուսանել են 96 ուսանողներ 48 երկրներից: Այս տարի այնտեղ կուսանեն աշակերտներ 63 երկրներից: