Աղբիւր՝ www.yerkir.am
Yerkir.am-ի տեղեկութիւններով՝ երեկ հակառակորդը Նախիջեւանի սահմանագօտում կրակ է բացել Խաչիկ գիւղի արօտավայրերի ուղղութեամբ՝ հաւանաբար հրդեհ առաջացնելու նպատակով: Մեր տեղեկութիւններով՝ գիւղացիներին յաջողուել է հէնց սահմանագօտում կրակը մարել, փոխարէնը հրդեհը տարածուել է ադրբեջանական կողմի խոտածածկ տարածքներում՝ դառնալով մօտ 200 Հա խոտածածկի այրման պատճառ:
Yerkir.am-ի հետ զրոյցում Խաչիկի գիւղապետ Վարդան Ներսիսեանը պատմեց, որ 30-35 գիւղացիներով անմիջապէս հանգցրել են կրակը: «Չթողեցինք իջնի մեր սահման, իրենք էլ են փորձել հանգցնլ, բայց չհասցրեցին՝ տարածուեց իրենց կողմը: Սահմանի բերանին կանգնած՝ մեզ էին նայում»,- պատմեց գիւղապետը եւ յաւելեց, որ, եթէ կրակը տարածուէր գիւղի ուղղութեամբ՝ կը վնասէր խաղողի այգիներն ու ցանքատարածութիւնները:
Փաստօրէն ադրբեջանցիներն իրենց իսկ մոգոնած ծուղակն են ընկել: